Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արդիականացված բժշկական կենտրոն՝ Բերդում

ՀՀ ԱՆ. Արդիականացված բժշկական կենտրոն՝ Բերդում

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Բերդ քաղաքում ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը:

 

Առողջապահական այս հաստատության կառուցման և արդիականացման աշխատանքներին Հանրապետության Նախագահը ծանոթացել էր անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել նորաբաց առողջապահական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

 

«Այս նոր կենտրոնն ամբողջությամբ ապահովելու է բժշկական ծառայությունների հասանելիությունը և, համոզված եմ, նաև միջազգային ամենաբարձր որակը: Այն թույլ է տալու տավուշցիներին այլևս չմեկնել մայրաքաղաք ինչպես ծննդօգնության, այնպես էլ թերապևտիկ հիվանդությունների բուժման նպատակով»,- բացման արարողության ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` տեղեկացնելով, որ Բերդի հիվանդանոցը 11-րդ մարզային բժշկական կենտրոնն է, որ արդիականացվում է ՀՀ նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրին համահունչ: 

 

«Թող այս կենտրոնում հիմնականում նորածին երեխաների ճիչեր լսվեն, իսկ առողջության հետ կապված խնդիրները լուծվեն առաջնային բուժօղակում»,- շնորհավորելով Բերդի բնակչությանը և բուժանձնակազին նոր կենտրոնի բացման առթիվ` հավելեց Արմեն Մուրադյանը: 

 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կտա Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում՝ իրենց բնակավայրին մոտ: 

 

«Մենք մեծ սիրով ենք մասնակցում այս հրաշալի բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Անկախ ներդրված գումարից պետք է ասեմ, որ այս կենտրոնն արտացոլում է Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև երկարաժամկետ գործընկերության խորը կարևորությունը»,- իր ելույթում ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին: Նրա խոսքով` բուժօգնությունը մարզերում որակյալ և հասանելի դարձնելու ուղղությամբ Համաշխարհային բանկի ծրագրերը շարունակական են լինելու: Նշվեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ արդիականացվել է նաև Իջևանի բժշկական կենտրոնը։ 

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գոհունակությամբ նշեց, որ այսօր արդեն լուծում են ստանում բոլոր այն խնդիրները, որոնք նախկինում Բերդի բժշկական կենտրոնի աշխատանքից դժգոհությունների տեղիք էին տալիս: 

 

«Կարծես թե, այն ամենն ինչ նախատեսվում էր և անհրաժեշտ է մարզային առողջապահության համար, Տավուշի մարզում լուծում է ստանում: Սա մարզում երկրորդ մակարդակի բժշկական ծառայություններ ապահովող արդեն չորրորդ կենտրոնն է: Այսօր բացվում է նաև նոր պոլիկլինիկայի մասնաշենքը: Աշխատանքները ժամանակին ավարտված են, և ես կարծում եմ, որ մարզի բնակչությունը որակյալ բուժման համար այլևս Երևան չի մեկնի»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ Բերդի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաստիքացուցակում նախատեսվել է որակի մասնագետի հաստիք, ով կոչված է ապահովելու բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են որակի ապահովման տեսանկյունից: Արմեն Մուրադյանը նշեց, որ հիվանդանոցը համալրվելու է վերապատրաստում անցած որակյալ մասնագետներով: 

 

Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների որքան ծածկույթ է ապահովվում, բնակչությանն ինչպես են հասցվում անվճար հատկացվող դեղերը: 

 

Նա անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

 

Նշենք, որ «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին ՀՀ կառավարության 12.11.2006թ. թիվ 1911-Ն որոշմամբ, որի համաձայն միավորվել են «Բերդի պոլիկլինիկա» և «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները: Նախատեսված էր կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը և վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ պոլիկլինիկական մասնաշենքում: Իրականացված աշխատանքների արդյունքում, բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ և անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն:

 

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են Բերդի բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկ հարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700քմ) վերակառուցման, ինչպես նաև կցակառույցի (շուրջ 900քմ) կառուցման շինարարական աշխատանքները: Արդիականացման շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն և հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության տեղադրում և այլն: Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով: Կենտրոնում իրականացվել է 940.2 մլն դրամի ներդրում:

 

Բերդի բժշկական կենտրոնը հագեցած է բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիրով, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարքով, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, սպիրոմետրով՝ ծրագրային փաթեթով, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատուով, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղանով, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքերով:

 

Բերդի բժշկական կենտրոնի մասնագիտական ուղղվածությունը հաշվի առնելով՝ որպես շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն մատուցող կենտրոն, տրամադրվել է նաև թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր՝ սինխրոնիզացիայի հնարավորությամբ: Մատակարարված սարքավորումների մի մասը, մասնավորապես՝ հոլտեր մոնիտորը, արյան գազերի եւ էլեկտրոլիտների վերլուծիչը, ինչպես նաև էրիթրոցիտների նստեցման արագության որոշման ավտոմատ վերլուծիչը, առաջինն են մարզի պետական բուժհաստատություններում: Կենտրոնը հագեցած է նաև բժշկական կահույքով և պարագաներով:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ